Ստաս Պիեխային թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և սահմանապահ ծառայությունը արգելել են ռուս երգիչ Ստաս Պիեխայի մուտքը երկրի տարածք: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։
Երգչին թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա, քանի որ նա դրական է վերաբերվել Ղրիմը Ռուսաստանին միացնելու փաստին:
Նախկինում Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել էր արվեստի գործիչների ցանկ, որոնց գործունեությունը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: