Հաշտարարի որակավորման դասընթացին մասնակցելու համար ստացվել է 60-ից ավելի հայտ
ОбществоՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 11-ին մեկնարկել է հաշտարարի որակավորման դասընթացը, որին մասնակցելու համար 60-ից ավելի հայտ է ստացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դասընթացի հի մնական նպատակն է ձեռք բերել մասնագիտական հմտություններ, մասնավորապես, ուսումնասիրել կողմերին հաշտեցնելու ուղղությունները և կիրառել դրանց մեթոդներն ու ձևերը:
Հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացվում են ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն» անգլիական ընկերության հետ համատեղ՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ:
Հաշտարարի որակավորման առաջին դասընթացին ներկա է եղել նաև Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ դասընթացին մասնակցելու համար ներկայացված հայտերի քանակը երաշխիքն է այն տեսլականի, որ Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտը զարգանալու է: Արսեն Մկրտչյանը նշել է, որ հաշտարարության ինստիտուտը գործում է աշխարհի շատ երկրներում, որը և´ ֆինանսապես, և´ ժամանակային տեսանկյունից ձեռնտու է վիճող կողմերին: Նա հորդորել է մասնակիցներին կողմնորոշվել մասնագիտացմա ն հարցում՝ հասկանալու համար՝ ո՞ր ոլորտի հաշտարար են լինելու, ինչն էլ կհրապարակվի Հաշտարարի ռեեստրում: «Հայ և անգլիացի մասնագետների տված գիտելիքների շնորհիվ ստացած հմտությունները հետագայում լավագույնս դրսևորվելու հնարավորություն կտան»,- նշել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և ընդգծել, որ դասընթացին հայտ ներկայացրած անձինք ունեն բավական բարձր մասնագիտական որակներ. հայտատուների թվում կան իրավաբաններ, տնտեսագետներ:
Համաձայն Հաշտարարների որակավորման դասընթացի ծրագրի՝ դասաժամերի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն ՀՀ ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական օրենսդրությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ դատական օրենսգրքերը, կանդրադառնան հաշտարարության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը, գործերի կառավարման հմտություններին, կոնֆլիկտների կառավարմանը, հաշտարարության գործընթացում հանդիպող առարկությունների հետ տարվող աշխատանքներին, բանակցությունների գործընթացում հաճախորդների շահերի հետ տարվող աշխատանքների ն ընտանեկան վեճերի հետ կապված հաշտարարության գործընթացի առանձնահատկություններին և այլն: