Ստամբուլում հայկական եկեղեցի է վերաբացվել
ОбществоՍտամբուլի Քարթալ թաղամասում վերաբացվել է տեղական ինքնակառավարման մարմնի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերանորոգված հայկական Սուրբ Նշան եկեղեցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով HyeTert կայքը, եկեղեցին բացվել է մոտ երկու տարի տեւած վերանորոգումից եւ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից վերաօծվելուց հետո:
Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են նաեւ Քարթալի քաղաքապետ Ալթըն Օզը, հայկական հասարակական կազմակերպությունների եւ համայնքի ներկայացուցիչներ: