Արյունաբանական կենտրոնում մեկնարկել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծման աշխատանքները
ОбществоՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում լայն թափով շարունակվում են հիմնական մասնաշենքի վերակառուցման և եռահարկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանն օգոստոսի 11-ին հերթական անգամ այցելել է շինհրապա րակ` աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Արդիականացված կենտրոնում արդեն մեկնարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, ISO և GMP միջազգային պահանջներին բավարարող Ցողունային բջիջների և Ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծման աշխատանքները: Արմեն Մուրադյանը ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ զրույցում կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակի, ինչպես նաև ժամկետների և անվտանգության կանոնների պատշաճ ապահովումը:
Նախարարին են ներկայացվել 2014 թվականի ապրիլից մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ: Հիմնանորոգվող յոթ հարկանի բուժական մասնաշենքում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները, ինչպես նաև ավարտվել են եռահարկ մասնաշենքի երեսպատման աշխատանքները:
Կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացվում են ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում: