Կաթից «հարբած» նորածինները «գրոհել» են Instagram-ը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Մոտ 100.000 ծնող միացել է Instagram ֆոտոծառայությանը տիրած հերթական խենթությանը, որն իրականացվում է #MilkDrunk հեշթեգով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ծնողներն Instagram-ում ներբեռնում են կաթից «հարբած» նորածինների զավեշտալի լուսանկարները:
Աղբյուրը մանրամասնում է, որ ծնողները կաթով կերակրում են փոքրիկներին, այնուհետև սպասում մինչև որ նրանք կքնեն ու լուսանկարում նրանց` դեմքի «կերած-խմած» արտահայտությամբ:





