«Ուզում ենք, որ այս ապօրինի ռեժիմը հեռանա». «Ոտքի Հայաստան» շարժումը Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում
Общество«Ոտքի Հայաստան» շարժումն այս պահին Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում ՀԾԿ հանձնաժողվի հրաժարականի եւ ՀԷՑ-ի ազգայնացման պահանջով:
Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները եւ չեն պաշտպանում հասարակության շահերը, իրականում ընդունում են երկրի ներքին անվտանգությունը խարխլող որոշումներ:
Շարժման անդամները նշեցին, որ իրենք պատրաստվում են հաջորդ հանրահավաքին ամբողջությամբ փակել հրապարակը, եթե բավարար քանակով մարդ հավաքվի. «Մենք պահանջ կներկայացնենք խորհրդարանի ընդդիմադիր կուսակցություններին՝ ձեւավորել ժողովրդի վստահության կառավարություն, եւ կմնանք հրապարակում այնքան ժամանակ մինչեւ պաշտոնից կհեռանա Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը»: