Բուենոս Այրեսում կկայանա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես
КультураԱրգենտինայի հայ համայնքի եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին Բուենոս Այրեսում կկայանա արգենտինահայ նկարիչ Գագիկ Իսահակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, ցուցահանդեսին, որը կրում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. պայքար ընդդեմ ժխտման եւ մոռացության» խորագիրը, փակցված կլինեն նաև ՀՅԴ Հայ դատի Լատինական ամերիկայի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանի «Ցավի ստվերում» գրքից հատվածներ:
Գագիկ Իսահակյանը ծնվել է Վանաձորում, կրթությունը ստացել Ուկրաինայում: Որպես դիզայներ եւ ռեստավրատոր աշխատել է Լեհաստանի եւ Գերմանիայի եկեղեցիներում եւ ներկայացրել իր աշխատանքները եվրոպական բազմաթիվ երկրներում: 1998 թվականից նա ապրում եւ ստեղծագործում է Արգենտինայում: Մասնակցել է երկրի ամենամեծ Կոլոն թատրոնի վերականգնողական աշխատանքներին, ունեցել բազամթիվ ցուցահանդեսներ Արգենտինայի մի շարք քաղաքներում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպեմբերի 12-ը: