Երևանում իրականացվում է կանաչապատ տարածքների ամենօրյա խնամք
ОбществоՄայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պատշաճ մաքրությունն ու գեղագիտական տեսքն ապահովելու համար շարունակվում են խնամքի ամենօրյա աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մաքրվում ու բարեկարգվում են այգիներն ու պուրակները, փողոցների սիզամարգերն ու ծաղկապատ հատվածները: Ագրոկանոններով նախատեսված պարտադիր միջոցառումներից են նաև քաղհանը, հողի փխրեցումն ու խոտհունձը: