Բուենոս Այրեսում կայանալիք եռօրյա գիտաժողովը նվիրված կլինի ցեղասպանությունների կանխարգելմանը
ОбществоԲուենոս Այրեսի համալսարանի մարդու իրավունքների ֆակուլտետում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Արգենտինայի միջոցառումները համակարգող հանձբախմբի նախաձեռնությամբ կկայանա եռօրյա միջազգային գիտաժաղով՝ նվիրված մարդու հիմնարար իրավունքներին եւ ցեղասպանությունների կանխարգելմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից, գիտաժողովը կմեկնարկի օգոստոսի 20-ին: Ելույթ կունենան երկրում հայտնի մտավորականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ:
Զեկուցումներով հանդես կգան Արգենտինայում հայտնի մարդու իրավունքի պաշտպաններ Ադոլֆո Պերես Էսկիվելը, Ռաուլ Զաֆարոնին, Ռիկարդո Հիլը, Լեոն Արսլանին: Ռիչարդ Հովհաննիսյանը կներկայացնի Ցեղասպանության պատմական կողմը: Մասնակիցները գիտաժողովի օրերին կքննարկեն նաեւ այլ ցեղասպանություններն ու ուղիներ կներկայացնեն ցեղասպանությունների հետեւանքների վերացման եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար: