Ավետիսյանների փաստաբանները Պերմյակովի դատը ռուսական դատարանում համարում են արագացված ու արտառոց
ОбществоԳյումրիում հունվարի 12-ին ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները ամբաստանյալի դատավարությունը համարում են արագացված ու արտառոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ Պերմյակովի ցուցմունքներին այսօր ծանոթացան առաջին անգամ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` դեռևս իր ավունք չունեին նախաքննության նյութերին ծանոթանալու, իսկ դատավարության ընթացքում դրանք հրապարակվել են մասնակի եւ ոչ ամբողջական: «Առավելապես այն հատվածները, որոնք մեզ էին հետաքրքրում, ընդգրկված չէին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործը հանձնվել է հայկական կողմին` դրանք չեն հրապարակվում: Դատավարության ընթացքում շատ արտառոց իրավիճակ է: Կարծես բոլոր կողմերը համաձայնեցված արագացված դատավարություն են անում: Ինձ համար շատ անծանոթ գործընթաց է` հրապրակվում են ցուցմունքների ինչ-որ մասեր, որոշ դեպքերում` երրորդ դեմքով: Ակնհայտ է, որ ց ուցմունքը սեղմված են կարդում և ուղղակի չի ընթերցվում` ասես ինչ-որ կոնսպեկտից են կարդում: Որոշ դեպքերում` կային հակասություններ»,-նկատեց Լուսինե Սահակյանը:
«Բայց ասեմ, որ բավական լուրջ տվյալներ ստացանք, որոնք շատ հետաքրքրական էին և դրանք հետագայում կօգտագործվեն: Հետաքրքիր է նաև` արդյո՞ք այդ մասերը տրամադրվել են հայկական կողմին, թե ոչ: Դրանք հատկապես այն մասերն են, որոնք թեև ուղղակի կապ չունեն սպանության հետ, սակայն էական նշանակություն կունենան սպանության մասով: Երբ ռուսական կողմը տրամադրի նյութերը, մենք կտեսնեն` արդյոք դրանք ամբողջական էին, թե ոչ»,-ասաց փաստաբանը:
Լուսինե Սահակյանը նաև անդրադարձավ Պերմյակովի պահվածքին` նշելով, որ այն արտառոց է. տպավորություն է թողնում, թե իր դատավարությունը չէ, շատ անտարբեր է, մեջքով դեպի դահլիճը, նույնիսկ որոշ պահերի կարծես քնում է:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան,ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էրմնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող< /i> գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական,դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել ենհայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանցսպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեիքննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել էառաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին: