Հետաքրքիր փաստեր ֆուգու ձկան մասին (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նույնիսկ կալիումի ցիանիդը՝ ամենաուժեղ անօրգանական թույնը, 1200 անգամ ավելի թույլ է այն թույնից, որը պարունակում է մարդու ձեռքի ափի մեջ տեղավորվող ֆուգու ձուկը:
Ֆուգուն չունի հակաթույն
Փրկության համար գոյություն ունի միայն մեկ միջոց. բժիշկներն արհեստականորեն պահպանում են օրգանիզմի արյան շրջանառությունը և շնչառական ֆունկցիաները, մինչև թույնը բնական ճանապարհով դուրս գա օրգանիզմից: Ցավոք, այս միջոցն էլ գործում է միայն այն դեպքում, երբ մարդն ընդունել է թույնի նվազագույն չափաբաժին:

Ֆուգուն 200 տարի արգելված դելիկատես է եղել
Չնայած խոհարարների մեծ վարպետությանը՝ ֆուգուի մսի օգտագործումից Ճապոնիայում տարեկան 20 մարդ է տուժում: 50-ականներին մեկ տարվա մեջ գրանցվում էր այս ձկից թունավորման ավելի քան 31,000 և մահվան ավելի քան 400 դեպք: Իսկ 1500 թվականին ֆուգուից տուժել է մի ամբողջ բանակ: Հենց այդ դեպքի պատճառով ձկան օգտագործումն արգելվել է ավելի քան 200 տարի: Միայն այն բանից հետո, երբ 1700 թվականին նախարար Հիրոբումու Իտոն փորձում է մահաբեր ձկան միսը, հիացմունքից հանում է արգելքը:
Շարունակությունը` այստեղ: