Խորեն Աբրահամյան Կրտսեր՝ նոր սեքս-խորհրդանիշ հայկական նորաձեւության ոլորտում (ֆոտո)
LifestyleNews.am-ը գրում է.
Ծանոթացեք՝ Խորեն Աբրահամյան Կրտսերն է: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի թոռը վերջերս նկարահանվել է դիզայներ Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուի ֆոտոշարքում:



NEWS.am STYLE-ի հետ զրույցում Խորենն ասաց, որ մոդելի կարիերա անելու նպատակ, որպես այդպիսին, չի ունեցել. պարզապես իրեն նկատել են, հրավիրել, ինքն էլ ընդունել է առաջարկը:

«Մեծ քասթինգ է անցկացվել, որից ընտրվել եմ ես: Լինելու եմ Մանուկ Ալեքսանյանի նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը: Համաձայնվեցի աշխատել նրա հետ, քանի որ նրան պրոֆեսիոնալ եմ համարում»,-ասաց Խորենը՝ հավելելով, որ ընտրել են ամենացանկալի մոդելներին:

Ի դեպ, երիտասարդը 1 միլիոն 300 հազար դրամի պայմանագիր է կնքել, ինչն աննախադեպ է հայաստանյան մոդելային ասպարեզում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորենը սկսնակ է:

Մեզ հետ զրույցում կրտսեր Խորեն Աբրահամյանը նշեց, որ պատրաստվում է հանդես գալ նաեւ որպես դերասան եւ արդեն իր առաջին քայլերն է անում դերասանական ոլորտում: «Ամբողջ աշխարհում ընդունված երեւույթ է, երբ գովազդային դեմք է ընտրվում ոչ թե մոդել, այլ դերասան, մարզիկ կամ այլ ոլորտի ներկայացուցիչ»,-նշեց նա:




Զրուցեց՝ Շ. Շուշան