Դատարանը կլսի Պերմյակովի գործով մեղադրական ճառը
ОбществоԳյումրիի ռուսական ռազմաբազայում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման փաստերով գործի դատաքննությունն ընդմիջվել է: Դատարանը հասցրել է լսել չորս վկաներին, ներկայաղնել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, հավաքագրված ապացույցները, դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննու թյունների արդյունքները: Փաստվել է,որ Պերմյակովը որևէ հոգեկան շեղում չի ունեցել, չի եղել ալկոհոլի եւ թմրամիջոցի ազդեցության, աֆեկտի տակ: Կենսաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ զենքն ու հագուստը պատկանել են նրան, նաև Ավետիսյանների տնից վերցված հագուստը եղել է նրա հագին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գործի նյութերին, որոնք հսկայածավալ են` 72 փաթեթ, ծանոթացրել են բոլորին: 15 րոպե ընդմիջումից հետո կհնչի մեղադրական ճառը:
Սպանված Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները ամբաստանյալի դատավարությունը համարում են արագացված ու արտառոց:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան,ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էրմնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող< /i> գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական,դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել ենհայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանցսպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեիքննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել էառաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին: