Արաբկիրում կլինեն պլանային ջրանջատումներ
ОбществоՊլանային աշխատանքներով պայմանավորված` ժամանակավորապես կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Օրբելու փողոցի և Բաղրամյան պողոտայի 53-65 համարների ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացրին «Երևան ջուր» ՓԲ ընկերությունից:
Ջրանջատումները կլինեն օգոստոսի 14-ին` ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 15-ի ժամը 11.00-ը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: