17-ամյա Մարիամը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել. ոստիկանությունը որոնում է
ОбществоԵրեւանում 17-ամյա աղջնակ է անհետ կորել:
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ 17-ամյա Մարիամ Մելիքյանն օգոստոսի 11-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Ովքեր տեղեկություն ունեն Մարիամի գտնվելու վայրի մասին, ոստիկանությունը խնդրում է դիմել Նոր Նորքի բաժին կամ զանգահարել (010) 63 28 64 հեռախոսահամարներով: