Քրիստինե Պեպելյանը նորություն ունի (լուսանկար)
LifestyleԵրգչուհի Քրիստինե Պեպելյանը շուտով իր երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը:
Այս մասին տեղեկանում ենք երգչուհու միկրոբլոգից, որտեղ նա տեղեկացնում է տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն սկսելու մասին: Դատելով երգչուհու գրառումից՝ խոսքը ռոմանտիկ երգի մասին է:
Լուսանկարներում Քրիստինե Պեպելյանը ներկայանում է կապույտ, գեղեցիկ զգեստով ու հունական ոճի սանրվածքով:
