Հե՞շտ է Գագիկ Ծառուկյանի հետ մրցակցել
Интервью«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:
Վերջին շրջանում սկսել են ավելի շատ ռուսական գարեջուր ներկրել մեր երկիր: Դա չի՞ խոչընդոտում «Կիլիկիա»-ի ներքին սպառմանը:
Հայաստանում միշտ էլ ռուսական գարեջուր եղել է, պարզապես մեր ժողովուրդը բավականին ճիշտ մոտեցում է ցուցաբերում եւ հիմնականում «Կիլիկիա» գարեջուր է խմում:
Հայաստանում արտադրվում է նաեւ «Կոտայք» գարեջուրը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաեւ «Գյումրի» գարեջուրը, որը պատկանում է Գյումրիի քաղաքապետ։ Սամվել Բալասանյանին: Այսինքն՝ մեծ մրցակցություն կա: Դժվար չէ՞ մրցակցել հատկապես Գ. Ծառուկյանի հետ, քանի որ նա կարող է խոչընդոտել ազատ մրցակցությանը:
Մենք նման խնդիր չունենք, քանի որ մեր ազգի մեծամասնությունը նախընտրում է «Կիլիկիա» գարեջուր: Մեր նեղ վիճակներում միշտ մեր ոկղքին է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում