Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի գնդակից զոհված զինծառայողին
ОбществоԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին ստորագրել է հրամանագիր : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրի համաձայն, ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: