ՀՀ տարածքն օգոստոսի 14-18-ին կգտնվի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում
ОбществоՀանրապետության տարածքը օգոստոսի 14-18-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռե ժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, պգոստոսի 14-18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում օգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 14-16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան, օգոստոսի 19-20-ին` +38 աստիճան: