Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր շուրջ 700 հազար քրիստոնյաներ են լքել երկիրը
ОбществоՎերջին տարիների ռազմական գործողությունների պատճառով Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը լքել Է երկիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մոտավորապես 700 հազար քրիստոնյաներ հարկադրված են եղել փախչել երկրից, հայտարարել Է «Եկեղեցու օգնությունը աղետի ժամանակ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Նյուտոնը, որի խոսքը մեջբերել Է The Christian Post կայքը:
«Նախքան պատերազմն այնտեղ ապրում Էր 1,75 մլն քրիստոնյա: Դա նշանակում Է, որ սիրիացի քրիստոնյաների շուրջ 40 տոկոսը հեռացել Է»,-հայտարարել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: