Ամերիկացի զինծառայողները մասնակցել են Աշտարակի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքներին
ОбществоՀայաստանում Կանզասի Ազգային Գվարդիայի Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանում ավարտվել են երկշաբաթյա վերանորոգման աշխատանքները, որին մասնակցել են Կանզասի օդուժի եւ ցամաքային ուժերի ինժեներական կազմի ներկայացուցիչները:
Ավելի քան 40 զինծառայողներ վերանորոգման աշխատանքներ են իրականացրել ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, Աշտարակի հի վանդանոցում եւ Երեւանի թիվ 1 տարեցների տուն-ինտերնատում: Երեւանի Ճագնաժամային կենտրոնում, ամփոփելով կատարված աշխատանքը, ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ շատ կարեւոր էր եւ հուզիչ ականատեսը լինել, թե ինչպես է բարեկամ երկրի` ԱՄՆ-ի 43 զինծառայողներ մարդասիրական աշխատանքների մասնակցում: «Մենք ունեցել ենք ճանաչողական այցեր, սակայն նման մեծածավալ պատվիրակություն առաջին անգամ էինք ընդունում, ինչը շատ կարեւոր է մեզ համար: Սա նաեւ հնարավորություն էր պատմելու մեր երկրի, ձեռքբերումների, հաջողությունների ու նաեւ խնդիրների մասի ն»,- ասաց Տերտերյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ բարձր գնահատեց Կանզասի օդուժի եւ ցամաքային ուժերի ինժեներական կազմի ներկայացուցիչների իրականացրած աշխատանքն ու հավելեց, որ սա Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ համագործակցության եւս մեկ փայլուն օրինակ է:
ՀՀ-ն 2003թ.երկկողմ գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ, որով մեկնարկել է Կանզաս-Հայաստան գործընկերության ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագիրն է: Նմանատիպ առաջին նախագիծն իրականացվել է 2014թ: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Դարբաս գյուղի դպրոցում եւ կլինիկայում: