Սպանության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
ОбществоՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 12-ին` ժամը 09.40-ին, ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել 1992թ. ծնված Նշան Ա.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Նշան Ա.-ն մարտի 9-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգր քի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: