«Անիի բնակարանում օտար կնոջ իրեր են հայտնաբերվել. սպանությունը մենք մեր ձևով կբացահայտենք». Գաբրիել Փանյանը կանխազգացել էր մահը, բայց ոչ այդ ձևով. Armlur.am
ОбществоArmlur.am-ը գրում է.
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ օգոստոսի 5-ին դաժանորեն սպանված էքստրասենս, նարեկաբույժ Անի Մաջնունյանի նախկին կողակից, գործընկեր Գաբրիել Փանյանը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին: Մեր զրուցակիցը կանխազգացել է նաև, որ ըստ ամենայնի, առաջիկայում նմանատիպ մի դեպք ևս տեղի կունենա: Եվ եթե սպանվի հերթական գուշակը, ապա Անի Մաջնունյանի սպանության համար կալանավորված անձն այն մարդը չէ, ով պետք է ազատազրկվի:
Եվ այսպես, ներկայացնում ենք մոգ Գաբրիել Փանյանի հետ մեր հարցազրույցիշարունակությունը, որում մասնավորապես խոսվում է նրա և Անի Մաջնունյանի հարաբերությունների, դաժան սպանության հնարավոր դրդապատճառների և մի քանի այլ հարցերի մասին:
-Պարոն Փանյա՛ն, Ձեր կարծիքով ի՞նչը կարող էր հանցագործին դրդել այդ աստիճան սառնասրտորեն՝ դանակի 58 հարվածով սպանել Անիին:
-Աֆեկտի վիճակը մի րոպեից երկար չի տևում: Իսկ մի րոպեում մարդը դանակով 58 անգամ չի հարվածում: Կարի մեքենան, անգամ, դանդաղ է աշխատում: Իսկ այս դեպքում մարդկային մարմնի հետ գործ ունենք: Անին չէր կարող մարդուն այդ աստիճան զայրացնել: Շատ-շատ կարող է կռվեին, լավ, մի-երկու հատ էլ թող հարվածեր: Բայց դրանից ոչ ավել: Մի բան է պետք հասկանալ՝ որքան էլ մարդն ուզենա վրեժ լուծել… արյունը կարևոր հատկություն ունի՝ այն արագ սթափեցնում է: Ով դա արել է, շատ լավ գիտակցել է՝ ինչ է անում:
–Այսինքն՝ սպանությունը կանխամտածվա՞ծ է եղել:
-Այո՛: Իսկ թե հետո ինչ է եղել, արդեն անհասկանալի է: Միգուցե նա շատ խիստ վրդովվել է, որ ամեն ինչ այդքան արագ է ավարտվել: Կամ էլ որոշել է մոլագարի անուն հանել: Բայց այդ դեպքում էլ նա պիտի էդ սառնասրտությունն ունենա իր մեջ: Այսինքն՝ մենք կարող ենք մոտավորապես նման մի բան ասել՝ կա՛մ մարդասպանը շատ լավ ռազմական դպրոց է անցել ու մարդ սպանելն իր համար միևնույնն է, որովհետև Անիի երեսն այն աստիճան էր վնասվել, որ անճանաչելի էր դարձել: Բայց եթե կանխամտածված է եղել, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իր հետ մեկ այլ մարդու ևս տարել, չէ՞ որ դա ավելորդ «բեռ» է: Հետո էլ ինչո՞ւ է երեսին խփել: Վրիպե՞լ է, հա՞. մարմնին չի կպել, երեսի՞ն է հարվածել. և այդպես մի քանի անգա՞մ: Լավ, ենթադրենք նա հոգեպես անառողջ վիճակում է եղել, գիժ է, թեպետ պաշտոնական վարկածով՝ նա լավ էլ գիտակցաբար է սպանել:
Սկզբում ասում էր ես եմ, հետո ասեց՝ ես չեմ… ես սպանության դրդապատճառ չեմ տեսնում: Գումա՞րն էր ուզում ստանալ, թող մի հատ խփեր, խեղդեր, վերցներ գնար: Եթե ինձ սպանեն, կհասկանանք՝ ինչու սպանեցին (ծիծաղում է): Ինձ համար կասկածի տեղիք են տալիս դանակի առաջին երկու մահացու հարվածները, ապա մնացածները. դրանք տարբերվում են իրարից: Կարծես, տարբեր մարդկանց արած լինեն: Ես գիտեմ Անիին: Նրա կազմվածքը, կառուցվածքն այնպես էր, մանավանդ վթարից հետո, որ եթե ճակատին պարզապես մի թեթև խփեին, նա արդեն ցնցումի մեջ կընկներ: Ես հիմա մի բան կասեմ՝ թող կանչեն լավ գիպնոզացնողի, նա մի լավ «կտնտղի դրան», և բոլոր հարցերը պատասխան կունենան:
–Դուք այդ տարբերակը նպատակահարմա՞ր եք գտնում:
-Իհարկե, իսկ ինչո՞ւ ոչ:
-Պարոն Փանյա՛ն, Անիի հարազատները, մտերիմները վստահեցնում են, որնա չուներ գողանալու ինչ–որ բան: Բայց ըստ նախնական վարկածի՝ նրա տուն ներխուժելու նպատակը գողություն անելն է եղել:
-Ամենաթանկարժեքը մնացել է իր տեղում. եկեղեցական սպասքը, «Նարեկը»: Հիմարություն կլինի ասել, թե նա ընկել էր էդ 200 հազար դրամի հետևից:
Շարունակությունը՝ այստեղ: