Մահացու ելքով վթար է տեղի ունեցել Ճամբարակ-Բերդ ճանապարհին
ОбществоՃամբարակ-Բերդ ճանապարհի 30-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մ գլորվել ձորը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքից, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 05.00-ի սահմաններում: < /span>
Պատահարի հետևանքով վարորդը` 1959 թ. ծնված Գագիկ Ուդումյանը, մահացել է: Կատարվում է քննություն: