Գ+ՊԲ ձեռնարկած օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է
ОбществоԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 9-15-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանու թյան նախարարության լրատվական ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18 հազար կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: