Դատապարտյալին փորձել են կիսագուլպայի միջոցով կանաչավուն զանգված փոխանցել
ОбществоԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետքերով օգոստոսի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալի հանձնուքում հայտնաբերել են 1,1 գրամ կանաչավուն զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատ արողական վարչության հանրային կապերի բաժնից, պոլիէթիլենային թափանցիկ փաթեթը հայտնաբերվել և առգրավվել է Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Գ.-ի կողմից բերված հանձնուքում` կիսագուլպայի միջից:
Նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Ա.-ի անվամբ քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքում` 700 գրամ շաքարավազի մեջ, հայտնաբերել են կասկածելի սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել է:
Առգրավված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստերի առթիվ կատարվում է հետաքննություն: