Խաչարձանի դպրոցի վերակառուցմանը կհաջորդեն «Հայաստան» հիմնադրամի այլ ձեռնարկներ
ОбществоՏավուշի մարզի Խաչարձան գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: «Հայաստան» հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի բարերարներ Արտո և Հիլդա Կալչիյանների հովանավորությամբ վերակառուցված և ամբողջովին կահավորված դպրոցը սեպտեմբերին նորովի կներկայանա համայնքի աշÕ �կերտներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամի լրատվական ծառայությունից, նորացված գազամատակարարման և ջեռուցման համակարգերը շուրջ տարին հարմարավետ պայմաններ կապահովեն կրթօջախում: Բարերարների կողմից դպրոցին նվիրաբերված միկրոավտուբուսն էլ անհրաժեշտության դեպքում կծառայի նաեւ համայնքի կարիքներին:
Շուրջ 480 բնակիչ ունեցող համայնքում գրկաբաց են ընդունում Կալչիյաներին, ում հովանավորությամբ գյուղում կառուցվել են նաև ժամանակակից բուժկետ, բազմաֆունկցիոնալ սրահ, դպրոցականներին նվիրաբերվել են գրենական պիտույքներ, շարունակաբար խրախուսվում են նոր ծնունդները համայնքում: Բարերար ամուսինները ներդրումներ են անում նաեւ համայնքի բնակիչներին մշտական եկամուտով ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով օրերս գյուղին կնվիրաբերվեն մեղվափեթակներ (մինչեւ 500 հատ) եւ անհրաժեշտ սարքավորում:
Կալչիյան ընտանիքը գլխավորում էր արգենտինահայ բարերարների խումբը, որի այցելությամբ զարգացման նոր հեռանկարներ են ուրվագծվում համայնքում: Այս այցին Կալչիյանները, արգենտինահայ Թերզյան և Ավագյան ընտանիքների հետ համատեղ, ստանձնեցին խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման ծրագրի հովանավորությունը: Այս օրերին բարերարները ծանոթանում են նաեւ գյուղում սպորտային կյանքը խթանելու հնարավորություններին:
Միջոցառման ընթացքում Կալչիյան ամուսինները հայտարարեցին, որ այսուհետ յուաքանչյուր տարի կհոգան նաեւ դպրոցի երկու շրջանավարտի ուսման ծÕ �խսերը բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` հեռավոր Արգենտինայի մեր հայրենակիցները շարունակում են իրենց ներդրումը բերել Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում: «Նախորդ այցելության ժամանակ խաչարձանցիները Կալչիյաններին արժանիորեն շնորհեցին Խաչարձանի պատվավոր քաղաքացու կոչում»,- նշում է տնօրենը: