Օգնության են հասել փրկարարները
ОбществоՕգոստոսի 15-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում' Մալականի այգու մոտակայքում, քաղաքացին լողալիս ընկել է քարերի վրա և վնասվել. վերջինիս ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրից դուրս են բերել 1979 թ. ծնված Կ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: