Խոշոր ավտովթար Լոռիում. Կա 4 վիրավոր (ֆոտո)
ОбществоNews.am-ը գրում է.
Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին:NEWS.am- թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի տարածքում, Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլխիվայր շրջվելով ընկել հարակից ձորակը:
Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Տուժածներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները:
Վանաձորի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ են ընդունվել Այնթափ գյուղի բնակիչներ, 1967թ-ին ծնված Ռ.Սրապյանը, 27-ամյա Է.Սրապյանը, 1967թ-ին ծնված Մ.Շաքրյանը: Նշված տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Իսկ մյուս վիրավորի վիճակը, ով ըստ նախնական տեղեկությունների վարորդն է, գնահատվում է ծայրահեղ ծանր: Վերջինիս տվյալները դեռեւս ճշտված չէ:
Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու քննչական խումբը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի




