Հայաստանցի մասնագետներն ԱՄՆ-ում մասնակցել են անտառի վերականգնմանը նվիրված սեմինարի
ОбществоԱմերիկյան Օրեգոն նահանգում հայաստանցի մասնագետները մասնակցել են անտառային բնատեսարանի վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարի, որը կազմակերպել էր ԱՄՆ-ի Անտառային ծառայությունը։ Այդ մասին հաղորդում է «GeoCommunity» կայքում գործող «Spatial News» պորտալը։
16 երկրներից եկած անտառի վերականգնման մասնագետները, որոնք ներկայացնում էին նախարարություններ, ոչ կառավարական կազմակերպություններ եւ մասնավոր ընկերություններ, հավաքվել էին տվյալ ոլորտում ԱՄՆ-ի փորձի հետ ծանոթանալու։ Երեքշաբաթյա միջոցառմանը մասնակցել են մասնագետներ Հայաստանից, Բրազիլիայից, Գվատեմալայից, Հոնդուրասից, Ինդոնեզիայից, Իսրայելից, Մալավիից, Ռուանդայից, Թուրքիայից, Զամբիայից եւ այլ երկրներից։
Ամբողջ աշխարհում չորս միլիարդ հեկտար ընդհանուր մակերեսով դեգրադացված եւ անտառազրկված հողեր կան, ինչը հավասար է Հարավային Ամերիկայի տարածքին։ Անտառի վերականգնումն օգնում է լուծել համաշխարհային կենսական հարցեր՝ կենսաբազմազանությունից սկսած մինչեւ միլիոնավոր մարդկանց սննդով, էներգիայով, ջրով եւ հնարավորություններով ապահովելը։