Fiat Chrysler-ը ավելի 85 000 մեքենա է ետ կանչում
ОбществоFiat Chrysler ընկերությունն ավելի քան 85000 Chrysler 200 մակնիշի սեդան է ետ կանչում ողջ աշխարհում էլեկտրոնիկայի հետ կապված անսարքության պատճառով:
Ինչպես հայտնում է BBC-ն` ետ կանչելու ենթական են 2015-ին թողարկված մեքենաները, որոնց մծամասնությունը վաճառվել է ԱՄՆ-ում:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով` իրենց հաջողվել է հայտնաբերել էլեկտրական միացումների հետ կապված խնդիրը, որոնք վնասվել են փորձարկման ժամանակ:
Այդ անսարքության պատճառով մեքենայի շարժիչը կարող է հանգչել ընթացքի ժամանակ կամ փոխանցման տուփը հանկարծակիորեն կարող է անցնել չեզոք դիրքի: