Ամենատարօրինակ 5 օնլայն ծառայությունները համացանցում (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ժամանակակից տեխնոլոգիաները մեզ ընձեռում են հնարավորություններ, որոնց մասին մի քանի տարի առաջ երազել անգամ չէինք կարող: Համացանցում կարելի է գտնել մեծ քանակությամբ և զանազան առցանց ծառայություններ, որոնցից 5 ամենաանսովորները ներկայացնում է Novate.ru-ն:
Nukemap՝ վիրտուալ միջուկային կոճակ, որը թույլ կտա ոչնչացնել ցանկացած քաղաք: Այս առցանց ծառայությունը թույլ կտա տեսնել, թե ինչ կկատարվի տվյալ քաղաքի հետ, եթե պատերազմ սկսվի միջուկային տերությունների միջև:


Omnipresnez ծառայությունը թույլ է տալիս համակարգչի սեղանի առջև նստած ճամփորդել ամբողջ աշխարհում: Բավական է միայն անհրաժեշտ վայրում գտնել այդ ծառայության մեկ այլ մասնակցի, և նա՝ տեսախցիկը գլխին, կայցելի անհրաժեշտ միջոցառմանը, կլինի այն վայրում, որտեղ դուք եք ցանկանում լինել, և ձեր անունից կշփվի մարդկանց հետ:



Տնային աստղագետների ակումբ՝ Google Maps-ից: Նոր ծառայությունը թույլ է տալիս ուսումնասիրել Լուսինը և Մարսը: Կարող եք թռչել այդ օբյեկտների վրայով ուղեծրային արբանյակով:


Hyperlocal սոցիալական ցանցի միջոցով կարող եք հարևանների հետ ապրանքներ փոխանակել:

Aquarido՝ ինտերակտիվ ակվարիում մոնիտորի էկրանին:

