Նորակոչիկները առ հայրենիք հավատրամությամբ ծառայելու երդում տվեցին Մարմաշենի վանական համալիրի տարածքում
ОбществоՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության Շիրակի կայազորի հակատանկային-հրետանային զորամասում ծառայելու զորակոչված նորակոչիկներն օգոստոսի 16-ին Մարմաշենի վանական համալիրի տարածքում զինակից ընկերների առջև, հրամանատարի, ծնողների ու հարազատերի ներկայությամբ մարտական դրոշի ներքո հանդիսավոր երդում տվեցին՝ առ հայրենիք հավատրամությամբ ծառայելու: Նորկաչիկները մեկ առ մեկ երդվեցին անձնվիրա բար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը, ենթարկվել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել գաղտնիքը, իսկ երդումը դրժելու դեպքում պաժվել օրենքի ողջ խստությամբ:
Վայրի ընտրությունը պատահական չէր. հրամանատարության որոշմամբ` այսուհետ զինվորները կերդվեն պատմական հուշակոթողների, վանական համալիրների ու եկեղեցիների մոտ: Հնում եկեղեցու բակում օրհության կարգ կատարելուց հետո էր միայն զորքը մեկնում պատերազմ: Սրանով զինվորների մարտական ոգին է բարձրանում, գիտակցում են՝ ինչ վայրում են երդում տալիս, և որն է իրենց առաքելությունը: Սա նաև ճանաչողական նպատակ ունի:
Երդման հանդիսավոր արարողությանը ներկա նորակոչիկների ծնողները մաղթելով իրենց որդիներին բարի ու խաղաղ ծառայություն` կոչ արեցին նրանց լինել գիտակից ու զգոն: «Հայ զինվորը երդում է տալիս մեկ անգամ, պահում ողջ կյանքի ընթացքում: Ես հպարտ եմ ձեզանով, որ դուք կաք ու կպահեք մեր երկրի սահմանը՝ ձեր նախնիների փառքով: Ապրե՛ք հարգանքով, ծառայե՛ք պատվով, ու վերադարձե՛ք փառքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր խոսքում նշեց արցախյան հերոսամարտի մասնակից, հատուկ գումարտակի հետախույզ, երկրորդ կարգի հաշմանդամ Վարդան Ենոքյանը, ու ´ որդին ևս անբասիր ծառայության երդում տվեց:
«Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար: Այսօր դուք թևակոխում եք կյանքի մի այնպիսի փուլ, որ պաշտպանելու եք հայրենիքի սահմանները՝ անառիկ ու աննկուն: Երդման արարողության ընթացքում գտնվում եք մի այնպիսի տարածքում, որ դեռևս Ուրատական թագավորությունից, Բագրատունիներից մեզ մնացած ժառանգություն է, և այստեղ այսօր դուք երդվեցիք ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Ես ձեզ մաղթում եմ աննկուն կամք, ուժ, եռանդ և խաղաղ երկինք»,-նորակոչիկներին ողջունեց գումարատկի հրամանատար, գնդապետ Սարգիս Տարախչյանը:
Զինվորական երդման արարողությունից հետո զինվորների հարազատները հնարավորություն ունեցան մի քանի ժամ վայելել իրենց զավակների ներկայությունը, որից հետո զինվորները կշարունակեն ապրել զինվորական առօրյայով՝ միշտ հիշելով հանդիասավոր այս օրը:
Մարմաշենի վանքը Վահրամաբերդ գյուղի հարավարևմտյան մասում գտնվող հուշակոթող է։ Վանքը կազմված է երկուշինությունից, գլխավոր Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029 թվականներին< i>, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին ՎահրամՊահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյանարշավանքների հետևանքով վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգորարքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգում են Կաթողիկեն:
Արմենուհի ՄԽՈՅԱՆ