Արմավիրցի բժիշկը մեղադրվում է հղի կնոջն անվճար կեսարյան հատում չանելու համար
ОбществоԱրմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանը դատարանի առջեւ է կանգնել հղի կնոջը մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում կատարելուց հրաժարվելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության` Նշան Գևորգյանը 2014թ. փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի Ալինա Գևորգյանից կաշառք է պահանջել պահանջել նրա հարսին մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում կատարելու համար: Ալինա Գևորգյանը մերժել է նրա պահանջը, և Նշան Գևորգյանը հրաժարվել է բուժօգնություն ցուցաբերելուց:
Նշան Գևորգյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 200 հոդվածի 3-րդ մասով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200–ապատիկից 400–ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: