Ո՞վ է ասել, որ Մարզահամերգային համալիրի վաճառքը կամ հյուրանոց դառնալը վատ է
БлогԳուրգեն Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համալիրը վերավաճառել են։ Ինչպիսի՜ ողբերգություն։ Ընբդհանրապես նկատե՞լ եք, թե ինչ մեծ հակում ունենք՝ անիմաստ աղմուկ բարձրացնելու հարցում։ Բա շեշտադրումները, բա շեշտադրումները. Ծիծեռնակաբերդ, ապրիլի 24, եղեռնը պղծեցին...
Ու մեկը չի ասում, լավ, բայց ոչի՞նչ, որ Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի, իսկ ավելի ճիշտ՝ Ցեղասպանության թանգարանի հետ ոչ մի կապ չունի, իսկ եթե հյուրանոցի, լողավազանի, մոլլի, կամ էլ այլ ընտանեկան-ժամանցային կենտրոնի առկայությունը վիրավորում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, կամ էլ վնասում է կիսաքանդ Ծիծեռնակաբերդի այգուն, ապա ինչո՞ւ նույն կերպ վիրավորոական չեն տարատեսակ, այդ թվում նաև ռաբիզոտ երգիչ-երգչուհիների համերգները, կամ էլ կոմերցիոն հիմունքներով գործով սառցադաշտի առկայությունը։ Էլի ժամանցային բաներ չե՞ն։
Եթե այնպես անեն, որ այդ 100 միլիոն ներդրումների արդյունքում ՄՀՀ-ի արտաքին տեսքը չտուժի, շենքը հիմնանորոգվիո ւ վնասով աշխատող պատմամշակութային հուշարձան լինելուց զատ դառնա եկամտաբեր օբյեկտ, որը մրցակցություն կմտցնի այնպիսի ոլորտ, ինչպիսին հյուրանոցային բիզնեսն է, ապա թող լինի, ի՞նչ ա եղել որ։