Երասխի մոտ վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակում դրական առաջընթաց է արձանագրվել
ОбществоԵրասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացվածներից միայն մեկն է շարունակում բուժումը, որի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց, նրա վ իճակը ևս գնահատվում է բավարար:
«Էրեբունի» բժշկական կենտրոն հոսպիտալացվածը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նեյրովիրաբուժական: Տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն բավարար:
Արարատի մարզի Երասխ գյուղում օգոստոսի 13-ի առավոտյան տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: Ժամը 10:00-ի դրությամբ ութ վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, մեկը` Վեդու ԲԿ: Կա մեկ զոհ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժշկական ցուցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանցից մեկի տեղափոխումը մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոն: Մյուս տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն տեղում: