Գեղարքունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած երեխաներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ
ОбществоԳեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, շտապբուժօգնության բրիգադներից բացի, Գեղարքունիքի մարզ են մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:
Ժամը 14:00-ի դրությամբ` մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի հիվանդանոց տեղափոխված 10 տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Տեղի և մարզի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված բժշկական կոնսիլիումի ընթացքում որոշում է կայացվել չորս հիվանդի տեղափոխել Երևան` մեկին «Սուրբ Աստվածամայր», երեքին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ` լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով:
Օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում շրջվել է երեխաներ տեղափոխողավտոբուս: Տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀառողջապահության նախարարի հանձնարարությամբ Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից շտապօգնո