Ճանապարհային ոստիկանությունն ստուգայցի ընթացքում 115 անսթափ վարորդ է հայտնաբերել
ОбществоԵրևանում անցկացված ծառայության ընթացքում օգոստոսի 10-16-ին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 154 տրանսպորտային փոխադրամիջոց:
Ինչպես տեղակացնում է ՀՀ ոստիկանության կայքը, փոխադրամիջոցներից մեկի վրա առանց համապաստախան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում:
115 վարորդներ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 37 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում: