Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումն օգոստոսի 18-ից չի գործելու
ОбществоԵրևան քաղաքի Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումը 2015 թվականի օգոստոսի 18-ից չի գործելու (հանվելու են ճանապարհային նշանները, մաքրվելու է գծանշումը): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, փոփոխությունը կատարվում է հետիոտնին զ իջելու հանգամանքով պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախակի առաջացման վտանգը` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարներից ու դրանց անցանկալի հետևանքներից զերծ մնալու նպատակով:
ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, Հերացի փողոցը հատելիս օգտվել ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող վերգետնյա հետիոտնային անցումից: