Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը Արծվանիստին նստարաններ և աղբարկղեր է նվիրել
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը հերթական անգամ այցելել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնք: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները քննարկելուց հետո Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը Արծվանիստ համայնքին նվիրաբերել է նստարաններ և աղբարկղեր: Առաջիկայում փոխայցելությունները կշարունակվեն: