Կառավարության նոր մասնաշենքն էլցանցերին միացնելու համար հատկացվեց 200 մլն դրամ
ОбществоՎազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող Կառավարության նոր մասնաշենքն էլեկտրական ցանցերին միացնելու համար ՀՀ կառավարությունը հատկացրեց 200 մլն դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ գումարը տրամադրվում է ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից:
Կառավարության նոր մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա նոյեմբերից: Այստեղ են տեղափոխվելու ՀՀ արտաքին գործերի և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները։