Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կառավարությունը միջոցներ է հատկացրել մի շարք մարզերի դպրոցների և մարզասրահների նորոգման համար

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով նիստը, վարչապետը կարևորել է սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը կազմակերպված և տոնական տրամադրությամբ դիմավորելու անհրաժեշտությունը: «Առաջին դասարանցիների համար այն դպ րոցի հետ առաջին շփման օրն է , որը պետք է լինի կյանքի ամենավառ և հիշարժան պահերից մեկը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին հանձնարարել  անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նոր ուսումնական տարվան պատշաճ նախապատրաստվելու համար:

ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ է ներառել Արարատի մարզի «Պարույր Սևակ» համայնքը: Քանի որ այս համայնքն ունի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ, այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:

ՀՀ կառավարության նիստի օրակարգի հարցերից 10-ը վերաբերել է համայնքային խնդիրների լուծմանը: Համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի մարզերի դպրոցների և մարզասրահների, քաղաքային այգիների և փողոցների նորոգմանն ու բարեկարգմանը: Հաջորդ որոշումներով գումար է հատկացվել Հ-73-Մ-4–Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի և կամրջի, ինչպես նաև տնտեսված գումարի վերաբաշխման միջոցով՝ Արտաշատ քաղաքի կենտրոնական մուտքի հիմնանորոգման նպատակով:

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն, ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը, բացառությամբ վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող ՀՀ օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների: Ըստ այդմ, տեղական ինքնակառավարման մարմիններն ազատվում են լրացուցիչ ծավալուն աշխատանքից. վերջիններիս մնում է օրենսդրությամբ իրենց վերապահված ավարտված շ ինարարական օբյեկտի վերջնական փաստագրումը: Այս գործընթացն ապակենտրոնացվում է և դառնում ավելի թափանցիկ ու մատչելի, քանի որ դրանով զբաղվելու է հենց շինարարական օբյեկտի ամենաշահագրգիռ կողմը` կառուցապատողը: Վարչապետի դիտարկմամբ` այս որոշման շնորհիվ հեշտանում է շինարարության գործընթացը և զերծ մնում արհեստական խոչընդոտներից:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին»  2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվական փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվությա ն շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում և այն, որը պետք է տրամադրվի հարցում կատարող ԵԱՏՄ անդամ երկրի վերահսկող մարմնին՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը: Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:  Արձան ագրության ստորագրումը հնարավորություն կտա իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա շարունակել զարգացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, կնպաստի տնտեսական կապերի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ հաստատել է քիմիական, ռադիոակտիվ աղտոտվածության և կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքի իրականացման կարգերը: Որոշումների ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 5-ի «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ՀՀ ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը հաստատելու մասին» որոշման կատարման պահանջով:

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով կանոնակարգվում են հարկային հաշիվների, ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման, ինչպես նաև  դրանց չեղյալ ճանաչման հարցերը:

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, 1958թ. աշխարհի չեմպիոն Նորայր Մուշեղյանի անվամբ: Մուշեղյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև 2010թ. կրթօջախի տնօրենն է եղել: 

 

Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»