Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած սարկավագն առողջանում է
ОбществоԱրցախի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, ով օրերս ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում, վիրահատվել է և տեղափոխվել պալատ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից, սարկավագին արդեն տեղափոխել են նեյրոխիրուրգիայի բաժին: «Լավացում կա, արդեն նեյրոխիրուրգիայի բաժին ենք տեղափոխել»,-հայտնեցին հիվանդանոցից:
Հովհաննես սարկավագ Գալստյանը 24 տարեկան է:
Լուսանկարը` Հովհաննես սարկավագ Գալստյանից ֆեյսբուքյան էջից` հունիսի 14-ին մարտական դիրքերից մեկում գտնվող Ս. Ղազարոսի մատուռ-եկեղեցի կատարած ուխտագնացությունից: