Ռազմամարզական կրթական մրցույթի մասնակիցների համար անցկացվում են վարպետության դասեր
ОбществоԾաղկաձորի մարզաբազայում մեկնարկած «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքն օրեցօր նոր թափ է հավաքում: Մասնակիցների առօրյան հագեցած է բազմազան մրցույթներով, ուսումնամարզական պարապմունքներով ու տարաբնույթ վարպետության դասերով, որոնք անցկացնում են փորձառու մասնագետները, նաև` երգուպարով, մշակութային ծրագրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 18-ին խառը սկզբունքով համալրված դասակները հնարավորություն են ունեցել տեղադրված վրաններում ծանոթանալու քիմիական-կենսաբանական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում գործելու, ինչպես նաև հրաձգային զենքերի կիրառման հիմունքներին, ունկնդրել են լրագրության վարպետության մասնագիտական դասը, ծանոթացել են տեղեկատվական պատերազ մի կարևորությանն արդի աշխարհում, ինչպես նաեւ քննարկել են ժամանակակից երիտասարդությանն սպառնացող վտանգները: