Աշոտ Ահարոնյանը հերքել է Հայաստանում երեխաների առևանգման և խոշտանգման մասին լուրերը
ОбществоՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է Հայաստանում երեխաների առևանգման և խոշտանգման մասին վերջին օրերին որոշ սոցիալական ցանցերով տարածվող լուրերը:
«Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին»,-ասված է Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: