Խանութից հափշտակվել է դրամապանակ. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խանութում քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել 2015թ. հունիսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում. առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի 16 հասցեում գործող խանութում հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, անձնագիր, վարորդական վկայական, բանկային պլաստիկ քարտ եւ զարդեր՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում տուժողը ներկայացրել է տվյալ խանութում տեղադրված անվտանգության տեսանկարահանման համակարգի կատարած այդ օրվա տեսագրությունները։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: