Շենգավիթ վարչական շրջանն ու Շաքի համայնքը խորացնում են համագործակցությունը
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի միջև համագործակցության համատեքստում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևան է այցելել Սյունիքի մարզի Շաքի համայնքի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվութ յան և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության անդամները մասնակցել են վարչական շրջանի Սբ Գևորգ եկեղեցում կազմակերպված Սբ Աստվածածնի վերափոխման տոնին: Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև աշխատանքային հանդիպում վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա փոխայցելություններին, փորձի փոխանակմանը, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը նպաստող` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներին վերաբերող ծրագրեր: