Կրակոցներ Երեւանում. 29-ամյա երիտասարդը որովայնի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоNews.am-ը գրում է.
Երեւանի Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում երեկ՝ օգոստոսի 18-ին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի հետեւանքով մոտ 30-35 տարեկան մի տղամարդ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին՝ խորհուրդ տալով դիմել Քննչական կոմիտե:
Shamshyan.com-ի http://shamshyan.com/hy/article/2015/08/19/62113/ փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:00-ի սահմաններում Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բակում մի խումբ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Պարզվել է նաեւ, որ հիվանդանոց տեղափոխված անձը Երեւան քաղաքի Մազմանյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 29-ամյա Գուրգեն Ա.-ն է, ով վնասվածքը ստացել է նշված շենքի մոտ:
Բժիշկների հայտարարության համաձայն՝ վիրավորն իր վիճակի չէ հաղորդում տալու: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ հրազենի պարկուճ: