Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի մեջ
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 19-ին` ժամը 08.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 34 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակներ ի նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: