Քանյե Ուեսթը ցանկանում է, որ «KUWTK»-ում նկարահանվելու համար Նորիին վճարեն ավելի շատ, քան Քարդաշյաններին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քանյե Ուեսթը ցանկանում է, որ դուստրը՝ Նորին, դառնա միլիոնատեր՝ մինչ կդառնա 5 տարեկան։ Ռեփերը կնոջը՝ Քիմ Քարդաշյանին ասել է, որ Նորին կհայտնվի «KUWTK» շոուում մինայն այն դեպքում, եթե նրան վճարեն ավելի շատ, քան Քրիս Ջեններին ու Քիմի քույրերին։
38-ամյա Քանյեն միայն այս դեպքում կհամաձայնի, որ Նորին հայտնվի Քարդաշյանների այս շոուում։
«Նա ցանկանում է, որ Նորին լինի հայտնի։ Նա միանշանակ ցանկանում է, որ Նորին ունենա այդպիսի կյանք և նա կունենա»,- այս մասին ասել է HollywoodLife-ի աղբյուրը։